Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ առևտրի և այլ ոլորտներում. Փաշինյանը՝ Թրամփին

04.07.2025, 12:13
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
Հայաստանը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ առևտրի և այլ ոլորտներում. Փաշինյանը՝ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ամերիկայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների»,-ասվում է ուղերձում։

Փաշինյանը բարձր է գնահատել Թրամփի տեսլականը՝ վերջ դնել հակամարտություններին և խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում։

«Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում»,-նշվում է շնորհավորական ուղերձում։