Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական և տրանզիտային ուղիների տեսանկյունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

02.03.2026, 16:54
«Հյուսիս–Հարավ» ուղղության հետ կապված Իրանը խոսել է Հայաստանի պաշտոնատար անձանց հետ, ու Իրանում վստահ են, որ այդ ուղին կարող է երկու ճյուղ ունենալ
Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական  և տրանզիտային ուղիների տեսանկյունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը լավ պոտենցիալ և ներուժ ունի հաղորդակցական ուղիների և տրանզիտային ուղիների տեսանկյունից։

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա նշել է, որ «Հյուսիս–Հարավ» ուղղության հետ կապված Իրանը խոսել է Հայաստանի պաշտոնատար անձանց հետ, ու Իրանում վստահ են, որ այդ ուղին կարող է երկու ճյուղ ունենալ։ 

«Այս ճյուղերից մեկը կարող է Հայաստանի համար տնտեսական շատ լավ հնարավորություններ ստեղծել Պարսից և Օմանի ծոցերից Հայաստանի տարածքով, Նախիջևանով դեպի Վրաստան ուղղությունն է», - նշել է Շիրղոլամին: 

Ըստ դեսպանի՝ այս ճյուղը կարող է Հայաստանի տրանզիտային դերակատարությունը մի քանի անգամ ավելացնել։ 

Նրա խոսքով՝ ուշադրությունը պետք է լինի թե՛ հյուսիս-հարավ, թե՛ արևմուտք-արևելք հաղորդակցական ուղիների նկատմամբ։