Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեք չեն օգտագործել. Սարգսյան

11.07.2013, 19:11
Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չեն օգտագործել, հինգշաբթի իր մոլդովացի գործընկեր Նիկոլայ Տիմոֆտիի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեք չեն օգտագործել. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Մոլդովան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չեն օգտագործել, հինգշաբթի իր մոլդովացի գործընկեր Նիկոլայ Տիմոֆտիի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը Տիմոֆտիին հանդիպել է մինչ մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում առկա ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և այժմ անհրաժեշտ է երկկողմ ակտիվ աշխատանքով, հաճախակի փոխայցելություններով ու տարբեր մակարդակի հանդիպումներով լրացնել բաց թողնվածը, ինչը բխում է երկու բարեկամ ժողովուրդների շահերից։
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցությունը:

Բացի այդ, երկու երկրների նախագահների երկկողմ, ապա ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՄՀ մշակույթի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄՀ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեի հետ, քննարկել՝ փոխշահավետ տարբեր ոլորտներում Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները, այդ առումով, երկուստեք կարևորել են ՀՀ և ՄՀ միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը: –0–