Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը դեռևս այն ճանապարհային կետում չէ, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի․ Փաշինյան

Այսօր, 14:20
Հայաստանը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհային կետում չի, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի, հայտարարել է Փաշինյանը
Հայաստանը դեռևս այն ճանապարհային կետում չէ, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհային կետում չի, որպեսզի ռուսական ռազմաբազան երկրի տեսադաշտը փակելիս լինի։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու, մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք և միշտ կունենանք առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով», - ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հայտնեց, որ երբ տեսնեն, որ ռուսական ռազմաբազան փակում է Հայաստանի տեսադաշտը, այդ ժամանակ կմտածեն՝ ինչպես շարժվել, որպեսզի տեսադաշտի խնդիր չունենան։ 

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք։