Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը դեմ է Ռուսաստանի միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագրին. վարչապետ

18.06.2013, 12:22
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դեմ է Ռուսաստանի միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագրին։
Հայաստանը դեմ է Ռուսաստանի միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագրին. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դեմ է Ռուսաստանի միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագրին։

Վերջին շրջանում Ռուսաստանում ինքնակամ վերաբնակվելու աջակցության պետական ծրագիրը լուրջ քննադատության է ենթարկվում Հայաստանում»։ Ծրագրին դեմ հանդես եկողները կարծում են, որ այն փաստացիորեն օրինականացնում է միգրացիան Հայաստանից Ռուսաստան։ Դեռ նախորդ տարվա ամռանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարել  էր, որ երկրի կառավարությանը մտահոգում է «Հայրենակիցներ» ծրագրով քաղաքացիների երկրից մեկնելու գործընթացը։
«Այդ ծրագիրը կա։ Դա Ռուսաստանի Դաշնության պետական ծրագիրն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ նրանք ուզում էին, որ մենք ունենանք համաձայնագիր իրենց հետ, որպեսզի Ռուսաստանի միգրացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում բացի իր օֆիսները և կարողանա իր օֆիսների միջոցով այդ ծրագիրը իրականացնել։ Եվ մենք դրան կատեգորիկ դեմ ենք արտահայտվել, և այսօր էլ հավաստիացնում եմ, որ մենք դրան դեմ ենք», - նշել է վարչապետը։

Սարգսյանի խոսքով` արտագաղթը բազմագործոն երևույթ է և լրջագույն մարտահրավեր Հայաստանի Հանրապետության համար։

«Դրա համար մեր կառավարության ծրագիրը, որ մենք ներկայացրեցինք Ազգային ժողովի հաստատմանը, թիրախավորել է երեք խնդիր։ Դա՝ աշխատատեղերն են, աղքատությունն է և արտագաղթը»,– նշել է վարչապետը։

Նա հստակեցրել է, որ կառավարական ծրագրի նպատակն է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը ։ «Մարդիկ պետք է ունենան աշխատանք, բարձր եկամուտ եւ իրենց աշխատանքով կարողանան իրենց հայրենիքում ապրել»,– ասել է նա։

Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք գյուղերում աշխատատեղեր բացել, վարչապետը պատասխանել է, որ գյուղերում աշխատատեղեր կբացվեն, և այդ նպատակով հիմա Համաշխարհային բանկի հետ ծրագիր է իրականացվում 55 համայնքներում։

«Օգնում ենք, որպեսզի գյուղերում կոոպերատիվներ գործեն։ Այս պահի դրությամբ այդ ծրագիրը շուրջ 23 միլիոն դոլար է, եւ մենք լրացուցիչ եւս 31 միլիոն դոլար կստանանք, որպեսզի կրկնապատկենք համայնքների թիվը։ 55 համայնքով սկսել ենք, այս պահի դրությամբ համայնքների թիվը 17-ով էլ ավելացրել ենք։ Կստանանք եւս 30 միլիոն՝ համայնքների թիվը կկրկնապատկենք», –ասել է վարչապետը։-0-