Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում. Մերկել

24.08.2018, 19:39
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց, որ իր երկիրը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում։
Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց, որ իր երկիրը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում։

«Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ հանգուցալուծել հակամարտությունները։ Այս հակամարտությունը պետք է լուծել բարի մթնոլորտում, և Գերմանիան պատրաստ է այդ հարցում օժանդակել Հայաստանին»,– ասաց Մերկելը։

Մերկելն առաջին անգամ պաշտոնական այցով ուրբաթ ժամանել է Երևան։ Նախօրեին նա տարածաշրջանային այցի շրջանակում եղել է Վրաստանում, վաղը կմեկնի Ադրբեջան։ -0-