Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար
01.02.2019,
11:02
Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձևին, որը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչում։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձևին, որը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչում։ Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է հինգշաբթի Եվրախորհրդարանում, հայտնում է ՏԱՍՍը։
«Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Գուայդոյին երկրի լեգիտիմ նախագահ ճանաչելուն»,– ասել է խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին լրագրողներին քվեարկության ավարտից անմիջապես հետո։
Փաստաթղթին հավանություն է տվել եվրապատգամավորների մեծ մասը` 439 մարդ։ Դեմ է արտահայտվել 104 պատգամավոր։ -0-