Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը

17.09.2013, 10:39
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Սեպտեմբերի 18-20 նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։

Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը։  Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։-0-