Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է ղարաբաղյան բանակցությունների կառուցողական մթնոլորտը

01.04.2019, 19:26
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
 ԵԱՀԿ գործող նախագահը ողջունում է ղարաբաղյան բանակցությունների կառուցողական մթնոլորտը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Շոֆերը հանդես է եկել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից:

ԵԱՀԿ գործող նախագահին զեկուցվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին:  

Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և առաջնորդների պարտավորվածությունը հետագա, շոշափելի քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ լուծում գտնելու համար:

«Մենք, ինչպես նախկինում լիովին աջակցում ենք այս գործընթացին դրական և ենք գնահատումառաջնորդների հանձնառությունը հրադադարի ամրապնդման և հումանիտար ոլորտում միջոցառումներ ձեռնարկելու հարցում»,- նշել է Լայչակը։ -0-