Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Ավստրալիայի ամենամեծ նահանգի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս հարձակումները Արցախի բնիկ հայ բնակիչների վրա

22.10.2020, 10:37
Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Ավստրալիայի ամենամեծ նահանգի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս հարձակումները Արցախի բնիկ հայ բնակիչների վրա

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ավստրալիայի ամենամեծ նահանգի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):

Բացի այդ, ժողովը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս հարձակումները Արցախի բնիկ հայ բնակիչների վրա:

Այս որոշումը 61 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է նահանգի խորհրդարանի ստորին պալատը: -0-