Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

25.03.2019, 15:43
Ավսրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դե Բելենը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ավստրիայի նախագահն առանձին հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ավսրիայի նախագահ Ալեքսանդեր Վան դե Բելենը ծրագրում է առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում մարտի 29–ին, հայտնում է ավստրիացի առաջնորդի մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, սկզբում նա Հոֆբուրգի իր նստավայրում կընդունի Հայաստանի վարչապետին։

Մարտի 9–ին ԵԱՀԿ–ից հայտնել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նապախատրաստման շուրջ։ -0-