Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

27.08.2025, 16:39
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։