Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

ԱՍՀ-ն Առողջապահության նախարարության հետ միավորելու մասին լուրերը կեղծ են. ԱՍՀ մամուլի քարտուղար

Այսօր, 13:36
Նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել, ասել է ԱՍՀ մամուլի քարտուղարը
ԱՍՀ-ն Առողջապահության նախարարության հետ միավորելու մասին լուրերը կեղծ են. ԱՍՀ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/. ԱՍՀ նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը Facebook-յան իր էջում հերքել է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման մասին լուրերը։

«Լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայումս քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը», - գրել է Կոստանյանը։

Նա հայտնել է, որ չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։

Կոստանյանը նշել է, որ նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում և հորդորել մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը։