Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

13.07.2020, 09:06

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի։–0–