ԱՄՆ–ն ապահովում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածությունը, որպեսզի խաղաղության համաձայնագիրը պահպանվի․ ԱՄՆ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս այցը հնարավոր դարձնելու համար:
«Երախտապարտ եմ նախագահին ինձ այստեղ ուղարկելու համար, բայց ամենից շատ՝ կնքած խաղաղության համաձայնագրի համար: Կարծում եմ՝ այն բարգավաճման հնարավորություններ է բացում թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան ժողովրդի համար։ Ոգևորված ենք նաև, որ այստեղից ուղևորվում ենք Ադրբեջան»,- նշեց Վենսը:
Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը համարում է, որ խաղաղության հաստատումն ընդամենը առաջին քայլն է, իսկ այժմ իրենք զբաղված են խաղաղության պահպանմամբ։
«Մենք ապահովում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածությունը, որպեսզի խաղաղության համաձայնագիրը պահպանվի»,- ասաց փոխնախագահը: