Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին, աննախադեպ էր,այդ փոփոխություներին սպասում էին. Վանեցյան

06.02.2020, 14:05
Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին, աննախադեպ էր ,այդ փոփոխություներին սպասում էին. Վանեցյան
Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին, աննախադեպ էր,այդ փոփոխություներին սպասում էին. Վանեցյան
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. Նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է հարցին այն մասին, թե արդյոք, իր գնահատմամբ, ներկայիս վարչապետը սահմանադրական ճանապարհով տիրացավ իշխանությանը:

«Այդ հարցի շուրջ կա մեծ բանավեճ. որոշ շրջանակներ ասում են, որ ոչ, որոշներն` այո: Բայս ես ավելի խորը կպատասխանեմ այդ հարցին: Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին, աննախադեպ էր: Ժողովրդի մեծամասնությունը փոփոխությունների ակնկալիքով և պահանջով դուրս եկավ հանրապետության փողոցներ և իր պահանջը ներկայացրեց: Եվ այդ փոփոխություներին սպասում էին»,– նշել է Վանեցյանը։ 

Վանեցյանն ընդգծել է, որ անգամ պետական կառույցներում, չնայած որևէ կերպ դա չէր արտահայտվում գործողություններով, մարդիկ սպասում էին փոփոխության, որոնք էլ կատարվեցին։ 

«Հետագայում եղան զարգացումներ խորհրդարանի լուծարումներ և այլ: Եվ մենք ունեցանք այն, ինչ ունենք այսօր: Համաձայն չեմ այն պնդման հետ, որ դա հակասահմանադրական էր, որովհետև առաջին փուլը եղել է ժողովրդի պահանջով»,– ընդգծել է նա` հիշեցնելով ժողովրդի պահանջով Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 

«Այն, թե ինչ եղավ հետո, արդեն վերլուծության և զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք: Եվ փակագծեր կբացենք»,– նշել է Վանեցյանը։ –0–