Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՀ նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները

23.02.2023, 20:19
Այսօր ավելի վաղ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին
ԱՀ նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

«Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը», - նշել է Արցախի նախագահը:

Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության:

Այսօր ավելի վաղ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին:-0-