Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախի հետ շփման գծում՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

01.04.2023, 12:13
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախի հետ շփման գծում՝ կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։-0-