Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ադրբեջանցի գրոհայինների դիակների դուրսբերման գործընթացը չեզոք գոտուց ավարտված է

27.02.2017, 18:23
Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանցի գրոհայինների դիակների դուրսբերման գործընթացը չեզոք գոտուց ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գործընթացն իրականացվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի ձեռք բերած լրացուցիչ պայմանավորվածության համաձայն։

«Տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-