Ադրբեջանի հետ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ գերիների հարցի լուծման համար․ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի հետ խաղաղության կառուցումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում հայ գերիների հարցի լուծման համար, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քանի մենք խաղաղություն ենք կառուցում Ադրբեջանի հետ, այս հարցի լուծումը ամբողջական ավելի հեշտ է դառնում։ Փոխվստահության մթնոլորտը, քանի ավելանում է, այս հարցի լուծման համար էլ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում»,- նշել է Միրզոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։
Միրզոյանն ընդգծել է, որ չկա մի հանդիպում, առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ և մյուս գործընկերների հետ, որ հայ գերիների թեմային հետամուտ չլինեն։
որպես դրական օրինակ հիշեցնելով 32 գերիների վերադարձը՝ COP29-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
«Այս թեման չի շրջանցվել նաև Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում», – ասել է Միրզոյանը։