Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանում

13.01.2017, 11:07
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 40 անգամ:
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանում
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ գնդացիրներից և դիպուկահար հրացաններից։ 

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-