Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ԱԱԾ-ն մտադիր է կիրառել հակազդման միջոցների ողջ գործիքակազմը

22.04.2018, 14:45
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին հայաստանյան զարգացումների վերաբերյալ:
ԱԱԾ-ն մտադիր է կիրառել հակազդման միջոցների ողջ գործիքակազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին հայաստանյան զարգացումների վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

«Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը», - ասվում է հաղորդագրությունում։ -0-