Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԱԾ. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը

04.06.2025, 11:49
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները անդրադարձել են անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն առնչվող հարցերին
ԱԱԾ. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների  հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։

Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։

Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհետ կորած անձանց ընտանիքների։