Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ՄԽ համանախագահների հետ

28.03.2019, 16:44
Վիեննայում տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ՄԽ համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Վիեննայում տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցչի հետ», - գրել է նա:

Հիշեցնենք, որ վաղը` մարտի 29-ին Վիեննայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը:-0-