Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

19.11.2018, 12:39
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ:
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, նշվում է ՀՀ արտաքին գերատեսչության Facebook-յան էջում:

«Նոյեմբերի 20-ից 21-ը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի հանդիպմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների հետ:-0-