Рейтинг@Mail.ru
USD
377.88
EUR
450.06
RUB
4.8891
GEL
140.75
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

02.06.2016, 15:32
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում։
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում։

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–