Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

01.12.2015, 11:36
ԵԱՀԿ առաքելությունը, դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ, հաղորդեցին ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը, դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ, հաղորդեցին ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Դիտարկումն  անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/։

 ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:-0-