Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Ո ՞ ր պաշտոնում կնշանակվի էներգետիկայի նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը

22.01.2019, 12:49
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակվել։
Ո ՞ ր պաշտոնում կնշանակվի էներգետիկայի նախկին նախարար Գարեգին Բաղրամյանը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռևս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։

«Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին` 5 տարի ժամկետով», - գրում է թերթը։

Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ, ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:

Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թափուր է նաև ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը։

Թերթը հիշեցնում է, որ ՆԶ հրամանատարին ոստիկանապետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկով, նշանակում և ազատում է հանրապետության նախագահը»:-0-