Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

27.03.2019, 11:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նշվում է ՀՀ ԱԳՆ Twitter-յան էջում:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:-0-