Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Վարչապետը հայտնեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման մասին

03.09.2018, 10:54
Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան հաջորդ տարվա մայիսին կամ հունիսին:
Վարչապետը հայտնեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետը հայտարարեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման մասին:

«Այժմ աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Ամենայն հավանականությամբ, փաթեթը շուտով պատրաստ կլինի և կներկայացվի խորհրդարանին: Այդ համատեքստում կկայանան քաղաքական քննարկումներ և, վերջիվերջո, քննարկումների արդյունքներով, մենք ժողովրդի հետ կգանք ընդհանուր որոշման», - ասաց նա կիրակի Facebook-ի իր էջի ուղիղ եթերում` պատասխանելով օգտատերերի հարցերին:

Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան հաջորդ տարվա մայիսին կամ հունիսին:

Նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամենայն հավանականությամբ կախված է քաղաքական իրավիճակից, որի գլխավոր թելադրող ուժը հանրապետության բնակչությունն է:

«Այսօրվա դրությամբ չկա խորհրդարանի արձակման մեխանիզմ, և եթե մեր հասարակությունը պնդի, այո, հնարավոր է, պետք կլինեն այդպիսի մեխանիզմներ», - ասաց նա: 

Փաշինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում նա հայտարարել է, որ առկա իրավիճակում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցի լուծման մեխանիզմ կարող է դառնալ վարչապետի հրաժարականը:

«Եթե երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, ապա այն պետք է արձակվի: Կառավարության` խորհրդարանի ընդունած ծրագրում այդ կետը հստակ նշված է», - ասաց նա:

Նրա խոսքով, երկրի քաղաքական իրավիճակի և հասարակայնության տրամադրությանը համաձայն, քաղաքացիները կարիք ունեն որոշակի երաշխիքների, որ վարչապետի հրաժարականից հետո նոր հեղափոխության անհրաժեշտություն չի լինի:

«Անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիներն այդ հեղափոխությունն էլ կիրականացնեն: Ես դրանում կասկած չունեմ: Բայց հասկանալով քաղաքացիների մեսիջը` մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ չեն կատարվի «հակաժողովրդական գործողություններ», - ասաց նա:

Փաշինյանն առաջարկեց ներկա քաղաքական իրավիճակից ելնելու երկու տարբերակ:

«Առաջին տարբերակով, որը ես ավելի վաղ առաջարկել եմ, պետք է անցկացվեն սահմանադրական բարեփոխումներ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է իրականացվել նաև առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանն ինքն է որոշում կատարում ինքնարձակման մասին: Մեկ այլ հնարավոր տարբերակ կարող է լինել համաձայնագրի ստորագրումը խորհրդարանական ուժերի կողմից», -ասաց նա: 

Միաժամանակ, վարչապետի խոսքով, քանի որ նմանատիպ համաձայնագրերը կարող են անբավարար թվալ Հայաստանի հասարակայնությանը, գործող սահմանադրության փոփոխությունների փաթեթի առաջարկելը խորհրդարանին մնում է առաջնահերթ: -0-