Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Վարչապետը ՔԱԳՎ–ի պետին ազատել է աշխատանքից ու կատարել մի շարք նշանակումներ

08.06.2018, 18:25
Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին պաշտոնից ազատելու մասին։
Վարչապետը ՔԱԳՎ–ի պետին ազատել է աշխատանքից ու կատարել մի շարք նշանակումներ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին պաշտոնից ազատելու մասին։

Հրամանագրում նշված է, որ որոշումն ընդունվել է Ավետիսյանի դիմումի համաձայն։

Վարչապետը հրամանագիր է ստորագրել նաև Տիգրան Արզումանյանին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, Համլետ Հայրապետյանին Կոտայքի մարզպետի տեղակալ նշանակելու մասին։

Բացի այդ, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ, իսկ Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանն ու Վիգեն Քոչարյանը` արդարադատության նախարարի տեղակալներ։–0–