Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

29.10.2015, 14:01
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբե, հաղորդում են կառավարության մամուլի գրասենյակից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբե, հաղորդում են կառավարության մամուլի գրասենյակից:

Նախատեսվում է վարչապետի  մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

«Օրակարգում ներառված են 30 ավելի հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ֆինանսական, սոցիալական, իրավական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը».-ասված է հաղորդագրությունում:

Նախատեսվում է հաստատել 2016 թվականի ընթացքում ԱՊՀ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման ծրագիրը, փոփոխություններ կկատարվեն նաև ԱՊՀ շրջանակում ավելի վաղ ընդունված միջազգային մի շարք պայմանագրերում՝ դրանց արդիականացման նպատակով:-0-