Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթ

10.03.2015, 16:23
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն,–հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով  կմեկնի Քուվեյթ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարկ. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն,–հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի  և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին: –0–