Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը

13.06.2019, 15:04
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը:
Տոնոյանը մեկնաբանել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հինգշաբթի պատասխանելով լրագրողների հարցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի ակտիվացման վերաբերյալ, նշեց, որ հայկական կողմը նույնպես իրականացնում է անօդաչու սարքերի թռիչքներ:

Նախօրեին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։ Հաճախ խախտվում է սահմանված թռիչքային գոտին:

«Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով: Երեկվա դրությամբ և այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է», - ասաց Տոնոյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հատուկ նշանակությունների ուժերի կուտակմանն առաջնագծում, Տոնոյանը նշեց, որ նմանատիպ կուտակումներ նկատվում են նաև հայկական կողմից:-0-