Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Տեղի ունեցավ Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը, հաստատվեց նորընտիր քաղաքապետի երդմնակալության օրը

10.10.2018, 13:35
Այսօր տեղի ունեցավ Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցեց 61 անդամներից 60–ը։
Տեղի ունեցավ Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը, հաստատվեց նորընտիր քաղաքապետի երդմնակալության օրը

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր տեղի ունեցավ Երևանի նոր ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցեց 61 անդամներից 60–ը։

Նիստը բացեց Ավագանու` ամենատարեց անդամը` Լիլիթ Պիպոյանը, ով ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը։

Հրապարակելով կառույցի բոլոր անդամների ցանկը` Պիպոյանը, հղում անելով «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, նախագահությունը փոխանցեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Հայկ Մարությանին։

Դիմելով Ավագանու խորհրդին` Մարությանը հայտարարեց, որ անկախ կուսակցական և խմբակցական պատկանելիությունից` քաղաքային ինքնակառավարման մարմնի բոլոր անդամները պետք է աշխատեն հանուն երևանցիների բարօրության։

«Այստեղ դուք անհապաղ և առանց ամաչելու պետք է բարձրաձայնեք երևանցիներին հուզող հարցերը, իսկ մենք պետք է գտնենք դրանց լուծումները», – նշեց Մարությանը։

Ավագանու խորհրդի անդամները միաձայն որոշեցին հաջորդ արտահերթ նիստի ժամանակ` հոկտեմբերի 13–ին անցկացնել Երևանի քաղաքապետի երդմնակալությունը։

Նիստի շրջանակում ընտրվեցին Երևանի քաղաքապետի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ղեկավարները։ Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության և սոցիալական ապահովման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի ղեկավարն է Արսեն Կարապետյանը, Իրավական հարցերի հանձնաժողովը կղեկավարի Արուսյակ Ջուլակյանը։ Նրանք բոլորը ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը։

Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Մարկոս Հարությունյանը, ով ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Ավագանու հաջորդ հերթական նիստը կանցկացվի նոյեմբերի 1–ին։–0–