Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Սև ամպեր են կուտակվում Սեյրան Օհանյանի գլխավերևում

21.03.2018, 11:43
ՊՆ–ում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել և խորանալ։
Սև ամպեր են կուտակվում Սեյրան Օհանյանի գլխավերևում
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Պաշտպանության նախարարությունում սկսված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել և խորանալ՝ տանելով դեպի ավելի վաղ ժամանակներ, գրում է «Ժամանակը»։

«Խնդիրն այն է, որ իշխանությունները ցանկանում են նախազգուշացնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ եթե ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակտիվացման փորձեր անի, ապա նրա պաշտոնավարման օրոք առկա գործերը կարող են վերաթարմացվել», – նշում են հոդվածի հեղինակները։

«Օհանյանին կարող են մեղադրանք ներկայացնել նաև «Սասնա ծռեր» խմբի հովանավորման և ուղղորդման համար», – գրում է թերթը։–0–