Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունը մեծ ողբերգություն է համարում. Զախարովա

28.02.2019, 17:39
Ռուսաստանը առաջնային դեր է հատկացնում ղարաբաղյան հակամարտությանը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունը մեծ ողբերգություն է համարում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը առաջնային դեր է հատկացնում ղարաբաղյան հակամարտությանը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր երկիրը զգալի և վճռական ջանքեր է գործադրում կողմերին` այս հակամարտությունը խաղաղ կարգավորման համար օժանդակելու գործում: Մենք շարունակելու ենք առաջնային ուշադրություն հատկացնել տարածաշրջանում մեր կողմից անցկացվող քաղաքականությանը և այդ ուղղությամբ ռուսական կուրսի ձևավորման համատեքստում», - ասել է նա:

Զախարովան նշել է, որ «սարսափելի, արյունոտ Ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ զոհերի և բազմաթիվ անմեղ մարդկանց տառապանքի պատճառ է դարձել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի շրջանում»:

«Ռուսաստանը միշտ համարել և շարունակում է համարել է դա մեծ ողբերգություն», - ասել է նա:-0-