Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ նախագահի օգնական. մինչ տարեվերջ նախագահի այցը Հայաստան քիչ հավանական է

26.09.2018, 19:30
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ այն քիչ հավանական է։
ՌԴ նախագահի օգնական. մինչ տարեվերջ նախագահի այցը Հայաստան քիչ հավանական է

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչև տարեվերջ այն քիչ հավանական է, պետք է դիտարկել այն 2019 թ.–ի համար: Ինչպես գրում է «РИА Новости»–ն, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ առաջիկայում ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինը կայցելի Հայաստան պաշտոնական այցով։ ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու մտադրության մասին «Известия» թերթին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել էր, որ այցի ժամկետը դեռ պարզ չէ։

«Նման այցի կազմակերպման հարցը իսկապես քննարկվել է, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում», – հայտարարել է Ուշակովը։

Միաժամանակ նա հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը ու ՀՀ վարչապետը կարող են հանդիպել ԱՊՀ երկրների գագաթնաժողովին և ՀԱՊԿ նստաշրջանին։

«Դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, ինչէ նույնպես հնարավորություն է ընձեռում թեկուզ կարճ հանդիպման համար։ Այցի կամ ժամկետների հարցը դեռ չի քննարկվում...Կարծում եմ, որ այցի կոնթեքստում պետք է դիտակել հաջորդ տարին», – ասել է Ուշակովը։

Նա հիշացրել է նաև, որ ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում սեպտեմբերին։

«Այս տարի նրանք հանդիել են արդեն երեք անգամ և անցկացրել են բավականին հանգամանալից քննարկումներ։ Մասնավորապես, վերջին անգամ նախագահի և վարչապետի առանձնազրույցը տևել է մոտ երեք ժամ», – հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։–0–