Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը. Պեսկով

07.06.2019, 13:10
Նախօրեին կայացել է շատ հանգամանալից քննարկում երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուհար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հարցը չի քննարվել: Նախօրեին կայացել է շատ հանգամանալից քննարկում երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ», - ասել է Պեսկովը:-0-