Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՐԱՏԱՊ. Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հաստատվել է. Պուտին

24.12.2013, 17:59
Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։
ՀՐԱՏԱՊ. Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հաստատվել է. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ հաստատվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»։

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍ գործակալությունը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։–0–