Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Պուտինը Սարգսյանի հետ ուրբաթ կքննարկի ՌԴ–ի և Հայաստանի տնտեսական փոխգործակցության հարցեր

22.04.2015, 17:31
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին Երևանում, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը Սարգսյանի հետ ուրբաթ կքննարկի ՌԴ–ի  և Հայաստանի տնտեսական փոխգործակցության հարցեր
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24–ին Երևանում, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կքննարկի երկու երկրների քաղաքական և տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը Երևան կայցելի հայկական կողմի հրավերով։ Նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին, կայցելի հուշահամալիր և ելույթ կունենա արարողությանն այլ պետությունների ղեկավարների թվում, նշել է Ուշակովը։

«Նախատեսվում է Սերժ Սարգսյանի հետ առանձին հանդիպման ժամանակ քննարկել երկկողմ  հարցերի մեծ շրջանակի քննարկում` այդ թվում քաղաքական, առևտրա–տնտեսական  և հումանիտար  փոխգործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ այլ հարցեր»,–ասել է  Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ --0--