Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի ապագայի իր տեսլականը

30.11.2018, 15:03
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ապագայի իր տեսլականի համաձայն, տեղի կունենա հայրենադարձություն ամբողջ աշխարհից, իսկ երկրում կձևավորվեն արդյունաբերական կենտրոններ:
Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի ապագայի իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չարենցավանում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնականար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ապագայի իր տեսլականի համաձայն, տեղի կունենա հայրենադարձություն ամբողջ աշխարհից, իսկ երկրում կձևավորվեն արդյունաբերական կենտրոններ:

«Ուզում ենք, որ արտագաղթին վերջ դրվի, փոխարենը լինի հայրենադարձություն: Մեր նպատակն է, Հայաստանի ապագայի մեր տեսլականն է հայերենադարձությունը և արդյունաբերական կենտրոնների զարգացումը», - հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կան արդեն առաջին հաջողությունները այդ գործում:

Ավելի վաղ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը մամուլի ասուլիսում պատմել է, որ հեղափոխությունից հետո հայրենադարձ են եղել ավելի քան 450 ընտանիք:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ երկրի ապագայի նման տեսլականն ամրագրվել է նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրում, որի կետերից մեկը վկայում է նաև, որ ապագա 20 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնակի ավելանա:-0-