Փաշինյանը ձեռքբերում է համարել պաշտոնաթող նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում է համարել Հայաստանի նախկին նախագահի, պաշտպանության նախկին նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը:
Այսօր` մայիսի 8-ին, ՀՀ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը մեծ ասուլիս է անցկացնում Երևանում, որի ընթացքում 100 փաստ է ներկայացնում Նոր Հայաստանի մասին:
Որպես 72-րդ փաստ նա նշել է, որ երկրում քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախկին նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ, բնապահպանության նախկին նախարար, ԴԱՀԿ նախկին պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միաժամանկ նա նշեց, որ դատարանը մերժել է նախկին փոխվարչապետին կալանավորելու միջնորդությունը:
«Բացի այդ, որպես մեղադրյալ ներգրավված են գործող երկու նախարարներ, պետական վերահսկողական ծառայության պետ և այլ պաշտոնյաներ: Սա ասում եմ որպես աննախադեպ վիճակագրական փաստ` չխախտելով որևը մեկի անմեղության կանխավարկածը», - ասաց նա:-0-