Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ո՞վ է Երևանի քաղաքապետի ընտրությունների ֆավորիտը. «Նովոստի–Արմենիա»–ն ամփոփել է իր հարցման արդյունքները

20.09.2018, 15:20
«Նովոստի–Արմենիա» գործակալության կողմից կազմակերպված հարցման արդյունքում որոշվել է Երևանի քաղաքապետի ընտրությունների ֆավորիտների եռյակը։
Ո՞վ է Երևանի քաղաքապետի ընտրությունների ֆավորիտը. «Նովոստի–Արմենիա»–ն ամփոփել է իր հարցման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» գործակալության կողմից կազմակերպված հարցման արդյունքում որոշվել է Երևանի քաղաքապետի ընտրությունների ֆավորիտների եռյակը։

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 10–20–ը գործակալության կայքում և Facebook–յան էջում։

Հարցման արդյունքում, առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը. «Իմ քայլը» դաշինք` Հայկ Մարության (34%), «Լույս» դաշինք` Արտակ Զեյնալյան (19%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն`Նաիրա Զոհրաբյան (15%)։

Բացի նշված թեկնածուներից, Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Անահիտ Թարխանյանը («Երևանի հանրություն» դաշինք), Արարատ Զուրաբյանը («Երևանցիներ դաշինք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյանը (ՀՅԴ), Գևորգ Հովսեփյանը («Հայք» կուսակցություն), Արտակ Ավետյանը (Ռեֆորմիստների կուսակցություն), ինչպես նաև Մանուել Գասպարյանը («Ժողովրդավարական ուղի» կուսակցություն)։

2018 թ.–ի սեպտեմբերի 23–ին նախատեսված են Երևանի ավագանու ընտրությունները։ Երևանի քաղաքապետի պաշտոնը մնացել է թափուր հուլիսի 9–ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Եթե ընտրությունների արդյունքում մասնակցող կուսակցություններից մեկը ստանա 50%–ից ավել մանդատ, ապա այդ կուսակցության ցուցակի առաջին համարը կհամարվի ընտրված քաղաքապետ։ Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` 4 դաշինք և ութ կուսակցություն։ Սեպտեմբերի 22–ին հայտարարված է Լռության օր։ Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 23–ին Երևանի ժամանակով ժամը 08։00–ից մինչև 20։00–ն։–0–