Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է
26.09.2019,
10:30
Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար։ Այս օրերին տարբեր անանուն սոցհարցումների տվյալներ են հրապարակվում։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է և հասել 25 տոկոսի։ Սակայն, մեր տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից»,- գրում է թերթը։
Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել։ Ճիշտ է՝ հարցումն արվել է մինչեւ ուժայինների վերջին հրաժարականները եւ ԱՄՆ այցը:-0-