Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Նախագահը հետ է կանչել Իսպանիայում ՀՀ դեսպանին և երկրի ներկայացուցիչներ է նշանակել մի շարք միջազգային կառույցներում

14.01.2019, 16:39
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահը հետ է կանչել Իսպանիայում ՀՀ դեսպանին և երկրի ներկայացուցիչներ է նշանակել մի շարք միջազգային կառույցներում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: 

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, մեկ այլ հրամանագրով, Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա): 

Բացի այդ, Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:-0-