Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի նախագահը արդարադատության նախարարին ազատել է զբաղեցրած պաշտոնից

14.07.2015, 19:47
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը արդարադատության նախարարին ազատել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը համապատասխան հրամանը ստորագրել է երեքշաբթի։

Ավելի վաղ նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր, որ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ 

 43–ամյա Հովհաննես Մանուկյանը նշանակվել էր արդարադատության նախարարի պաշտոնում 2014 թ.–ի ապրիլի 30–ին։ Նա 1994 թ.–ին ավարտել է ԵՊՀ–ի իրավաբանական ֆակուլտետը։

Տարբեր տարիների զբաղեցրել է տնտեսական դատարանի (1999-2005), Վճռաբեկ դատարանի (2005-2008) նախագահների պաշտոնները, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը (2011-2014)։-0-