Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Մեր թիմը լիովին կողմ է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժմանը. Ավինյան

18.03.2019, 17:15
Ավինյանը հայտարարեց նաև, որ ոչ մի բացառություն չի լինի:
Մեր թիմը լիովին կողմ է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժմանը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայասանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց թիմը միանշանակ սատարում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը։

«Դա ընդանուր որոշում է: Կարծում եմ, որ հասարակության արձագանքը նույնպես շատ ադեկվատ էր: Համոզված եմ, որ քաղաքապերանի այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի, քանի որ խոսքն անմիջապես Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի մասին է», - ասաց նա:

Ավինյանը հայտարարեց նաև, որ ոչ մի բացառություն չի լինի:

Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։–0–