Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա

27.11.2018, 15:50
Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:-0-