Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Մեծապես արժևորում ենք Հայաստանի և ԱՄՆ–ի միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունը. Սարգսյան

04.08.2016, 20:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Մեծապես արժևորում ենք Հայաստանի և ԱՄՆ–ի միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունը. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նՍերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա», – նշվում է շնորհավորական ուղերձում։ 

«Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով», - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:–0–